Հայաստանը զավթելու նոր քայլեր են մշակվում. Ալիևը իր երկրի տարածքը ոչ թե 86,6, այլ 100,000 քկմ է համարում          Ողբերգական դեպք Արմավիրի մարզում․ հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին       Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել    

23 դեկ 2022 15:30

ՊՆ-ն ասել է՝ հարց չկա, այդ հարցն էլ կկարգավորվի.Սպաների բողոքը տեղ է հասել

Օրերս Yerevan.Today-ը հրապարակում էր արել այն մասին, որ բարձրագույն սպայական կազմի միջոցով ստորին օղակներին ներքին կարգով հասկացրել են, որ փողի խնդիր կա՝դեկտեմբեր ամսվա աշխատավարձը կստանան կեսն այս ամիս, կեսը՝ հունվարին, իսկ 13-րդ աշխատավարձ կոչված պարգևատրումը չեն ստանա, քանի որ գումարի խնդիր կա։


Հրապարակմանը զուգահեռ, հարցում էինք ուղարկել Պաշտպանության նախարարություն։ Նախարարությունից ստացել ենք պատասխան այն մասին, որ աշխատավարձը միանգամից չվճարելու մասին տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։ Սակայն հարցման՝ 13-րդ աշխատավարձի մասին վերաբերող հարցին չեն պատասխանել։


Ինչպես մեզ փոխանցեցին սպաները, իրենց տեղեկացրել են, թե ՊՆ-ից հայտնել են, որ ըստ երևույթին խնդիրը բարձրաձայնելու արդյունքում մասամբ կարգավորվել է, ՊՆ-ից հայտնել են, որ աշխատավարձն ամբողջությամբ կստանան միանգամից, իսկ 13-րդ աշխատավարձ համարվող պարգևատրումը կստանան, բայց՝ մի մասը։


Հորդորում ենք սպաներին, աշխատավարձը ոչ ամբողջությամբ վճարելու դեպքում խնդիրը բարձրաձայնել, քանի որ, ըստ ՊՆ-ի, նման հարց չկա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր