«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

24 դեկ 2022 11:57

Գյումրիում տեղակայված ՌԴ ռազամաբազայի պայմանագրային զինծառայողը խեղդամահ է արել 37-ամյա պարուհուն

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցի շենքերից մեկում սպանություն է տեղի ունեցել։


Նշված հասցե են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, ոստիկանության Կումայրիի բաժնի պետ Կարեն Գևորգյանը, նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հովհաննիսյանը։ Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը։
 
Ոստիկանները նշված փողոցի թիվ 3Ա շենքի բնակարանում հայտնաբերել են վարձակալական հիմունքներով բնակվող ՌԴ քաղաքացի 37-ամյա Եկատերինա Բ․-ի դին, ով ըստ դատական բժշկի նախնական եզրակացության՝ մահացել է խեղդամահ լինելու հետևանքով։ Քանի որ ոստիկանությունում օպերատիվ տեղեկություները հատատվել էին, և տեղում պարզվել էր սպանվածի և նրան սպանածի ինքնությունը, դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզի զինվորական կայազորի դատախազության դատախազ Մարտիրոսյանը, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնի խումբը, բաժնի պետ Հրաչ Առաքելյանի, ավագ քննիչ Ավետիք Մանուկյանի գլխավորությամբ։


Ոստիկաններն ու քննիչները բնակարանի հյուրասենյակի հատակին հայտնաբերել են Եկատերինա Բ․-ի դին՝ բռնության հետքերով։ Մինչ տեղում աշխատում էին դատաբժիշկն ու ոտիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները, ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հաշված րոպեների ընթացքում պարզում են ենթադրյալ սպանություն կատարող անձի ինքնությունը և նրան հայտնաբերում են։


Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ նա հայտնաբերվում է Գյումրի քաղաքի Շահումյան փողոցից և սպանություն կատարելու կասկածանքով տեղափոխվում է ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղից էլ ներկայացվում է զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժին։


Կասկածյալը ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող 20-ամյա Ալեքսեյ Պ․-ն է, ով վարձակալական հիմունքներով բնակվում էր Եկատերինա Բ․-ի հետ։ Սպանվածը պարուհի էր։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր