Ինչ արժեն զարդերը, որոնք երեկ կրում էր Աննա Հակոբյանը (լուսանկար)

Նկար 1
.jpg)
Ավելի դժվար էր հասկանալ, թե ինչ խաչ է կրում տիկին Հակոբյանը, մեզ հաջողվեց պարզել, որ խաչը Graff բրենդի է, որը ներմուծում է մեկական օրինակով Խրոնոգրաֆ խանութը։ Մեզ ասացին, որ վաճառվելու դեպքում զարդը հանվում է խանութի կայքից, բայց նմանատիպ խաչեր Graff-ից դեռ կան կայքում: Տիկին Հակոբյանի խաչի ադամանդները ավելի մեծ են, քան կայքում առկաները, հետևաբար՝ նրա խաչի գինը կարող է տատանվել 7 միլիոն 560 հազար դրամից մինչև 11 միլիոն դրամ, կախված ադամադների որակից:
Նկար 2
.jpg)
Բոլոր այն հնարամիտների համար, որոնք կփորձեն նյութի մեկնաբանություններում գրառումներ անել, թե զարդերը օրիգինալ չեն, կեղծ են ու անհամեմատ էժան, ուզում եմ մեկ անգամ ևս ասել, որ երկրի առաջին դեմքի կինը կեղծ զարդեր չի կարող կրել, դա խայտառակություն է: Իսկ այս բրենդների ներկայացուցիչներն ուշի ուշով հետևում են նման դեպքերում, և անգամ կարող են հայցով մտնել դատարան: Իսկ թե որտեղից են հեղափոխական վարչապետի կնոջը նման թանկ զարդեր, մնում է միայն գուշակել:
Աղբյուրը՝ hraparak.am