Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում          Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»       ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում    

26 դեկ 2022 10:28

Ադրբեջանական կողմի արձագանքը՝ Ստեփանակերտի 60.000-անոց ցույցին

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր էջում գրում է. «Ադրբեջանական կողմի առաջին արձագանքները Ստեփանակերտի ցույցի վերաբերյալ այսպիսիք են. «Ռուբեն Վարդանյանը սպառնացել է, որ եթե ուսուցիչներն ու բժիշկները չգան, նրանց կազատի աշխատանքից։
 
Նա վախեցրել է ուսանողներին։ Բաժանել է 30-ից 40 դոլար յուրաքանչյուր մասնակցին, անվճար բենզին է բաժանել։ Ղարաբաղի բանակում եղածներին բերել են ցույցի և այլն»։ Հոկտեմբերի 31-ի ցույցի ժամանակ ասում էին, որ Վարդանյանը մարդկանց ՀՀ-ից է բերել, նաև բենզին բաժանել։ Հիմա դա չեն կարող ասել, որովհետև շրջափակել են Արցախը։ Ինչպես հասկանում եմ մոտ 60.000 մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին, ուստի դա ավելի մարդաշատ է եղել, քան հոկտեմբերի հանրահավաքը։ Սա իրապես ուղերձ էր նախևառաջ Ադրբեջանին։ Վստահ եմ դեռ երկար են քննարկելու այս հանրահավաքը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր