Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը          Կենդանակերպի այս նշանները հուլիսին կզգան ուժեղ մոլորակային աջակցություն՝ բախտի, աճի և նոր հնարավորությունների ժամանակաշրջան կլինի       Հուլիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

26 դեկ 2022 10:58

Դասի ժամանակ 13-ամյա աղջկա ձեռքում հեռախոսը պայթել է

Միջադեպը տեղի է ունեցել ցերեկը թիվ 119 դպրոցում, ըստ դպրոցականների՝ դասի ժամանակ ծխի սուր հոտ են զգացել։ Պարզվել է, որ աշակերտներից մեկի հեռախոսը հանկարծակի տաքացել է և բռնկվել, փոխանցում է 59.ru-ն։


Դեպքի վայր են կանչվել Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները, ովքեր կարողացել են հովացնել գաջեթը՝ այն ողողելով կրակմարիչի փրփուրով։ Փրկարարները հայտնել են, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան, սակայն մարզային կրթության վարչությունից հաստատել են, որ աշակերտուհին, ում ձեռքին եղել է այն, վիրավորվել է։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լենինգրադի մարզում 14-ամյա դեռահասը այրվածքներ է ստացել հեռախոսի լիցքավորիչի պայթյունի պատճառով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր