Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում          Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան       Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

26 դեկ 2022 12:43

Ռուս խաղաղապահներին քննադատելը հիմարություն է, դրանք մեր երկրների համար լավը ցանկացողները չեն. ՀՀ-ում Բելառուսի դեսպան

Ես չեմ լսել, որ որեւէ մեկը քննադատի ռուս խաղաղապահներին: Այս մասին դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հետ զրույցում ասաց Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։


Նա չբացառեց, որ կան ոչ բարեկամական ուժեր, որոնք դա անում են.


«Ուղղակի հիմարություն է նման բաներ անելը, երբ Ռուսաստանն իրականում ապահովում է խաղաղությունը Հայաստանում»,- ընդգծեց դեսպանը։


Կոնյուկը վստահեցրեց, որ Ռուսաստանն անում է ամեն ինչ՝ Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցերը լուծելու համար։


«Ռուս խաղաղապահների, ռուս սահմանապահների միայն ներկայությունը որոշ չափով անվտանգության միջոց է։ Ուստի այս քննադատությանը պետք է համապատասխան արձագանք տալ։ Իհարկե, դա չի կարելի անտեսել։ Պետք է հասկանանք, որ մեր երկրների համար լավը ցանկացողները չեն, որ քննադատում են»,- հավելեց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր