ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ          «Սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է», ՔՊ–ն դեմ քվեարկեց համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը չեղարկելուն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին    

26 դեկ 2022 16:10

Բաքվում էլ կան դավաճաններ.Ադրբեջանի քաղաքացին օգնել է հայկական հատուկ ծառայություններին, կդատվի լրտեսության մեղադրանքով

Այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում սկսվել է Ադրբեջանի քաղաքացի Այդին Զաքիեւի դատավարությունը, որին մեղադրում են պետական դավաճանության մեջ։


Ինչպես տեղեկացրել է haqqin.az-ը, դատավարության ժամանակ, որը նախագահում է դատավոր Մահմուդ Աղալարովը, ճշտվել են մեղադրյալի անձնական թերթիկի տվյալները։ Դատարանը որոշում է կայացրել մեղադրյալին Պետական անվտանգության ծառայության քննչական մեկուսարանից տեղափոխել Բաքվի քննչական մեկուսարան։ Այնուհետեւ դատական կոլեգիան որոշում է կայացրել բաց դատաքննություն իրականացնել եւ դատավարությունն սկսել հունվարի 9-ին։

«Այդին Զաքիեւը ձերբակալվել է Պետական անվտանգության ծառայության կողմից։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ նա համաձայնել է գաղտնի համագործակցել Հայաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ՝ առաջադրանքների կատարման միջոցով, որոնք փոխանցվել են երրորդ պետության տարածքում գտնվող անձանց միջոցով, թշնամական կողմին է փոխանցել ստացած տեղեկատվությունը Ադրբեջանի Զինված ուժերի անձնակազմի կոմպլեկտավորման կոնկրետ դեպքերի մասին, կազմակերպել է կեղծ տեղեկատվության տարածումը հակամարտության երկրում՝ որպես նախապես պատրաստված հատուկ տեքստեր՝ ուղղված երկրում հակամարտության ստեղծմանն էթնիկ հողի վրա եւ դրանով իսկ օգնել է հայկական հատուկ ծառայություններին։ Զաքիեւը պատասխանատվության է ենթարկվել Ադրբեջանի Քր.օր. 274 հոդվածով (պետական դավաճանություն)»,- նշվել է հրապարակման մեջ։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր