Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

27 դեկ 2022 11:32

Ալիևի նախաձեռնությամբ ինստիտուցիոնալ բնույթ է ստանում «արևմտյան ադրբեջանի» պրոցեսը, ՀՀ-ի նկատմամբ ամբողջական վերահսկողության հասնելը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.


« Մինչ Հայաստանի իշխանությունը հայտարարում է, թե պատրաստ է Ադրբեջանի հետ տարածաշրջանային ապաշրջափակման և սահմանների դելիմիտացիա/դեմարկացիայի գործընթաց սկսելու, Ադրբեջանի նախագահի նախաձեռնությամբ ինստիտուցիոնալ բնույթ է ստանում «արևմտյան ադրբեջանի» պրոցեսը։


Ի՞նչ է սա նշանակում։ Ադրբեջանը հայտարարում է, որ ՀՀ ներկայիս տարածքը ևս պատկանում է Ադրբեջանին ու դրա վրա հայերն ապրում ու պետականություն ունեն «պատմական անարդարության» շնորհիվ։


Այս նոր գործընթացը չպետք է խառնել նախկինում Ադրբեջանի հնչեցրած այն հայտարարությունների հետ, երբ նշվում էր, որ օրինակ՝ Երևանը կամ Սևանա լիճը Ադրբեջանի պատմական հողերն են։


Ադրբեջանը ՀՀ-ի դեմ տարածքային պահանջները քարոզչական, բանակցային ճկունության բաղադրիչից վերածում է Հայաստանի նկատմամբ ագրեսիայի նախապատրաստման։
Այսինքն՝ Ադրբեջանն իր երկարաժամկետ նպատակներում ամրագրում է ՀՀ-ի նկատմամբ ամբողջական վերահսկողության հասնելը և պլանավորում է դրան հասնելու քաղաքական, իրավական, պատմական, ռազմական հիմքերի նախապատրաստումը»։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր