Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ       Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով    

29 դեկ 2022 11:10

Ադրբեջանը շարունակում է Քարվաճառը վերածել ռազմակայանի

Ադրբեջանը շարունակում է Քարվաճառի շրջանը (Քելբաջար՝ հայկական օկուպացված շրջանի ադրբեջանական տեղանունը)  ռազմակայանի վերածելու գործընթացը։


Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ նախօրեին պաշտպանության փոխնախարար – նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետ Նիզամ Օսմանովը զննել է նոր ռազմական ենթակառուցվածքը։ Դրանք շտաբային, վարչական եւ ծառայողական շինություններ են, այդ թվում զինանոց, զորամաս, ճաշարան, բաղնիք-սանհանգույց, ջեռուցման վառարաններ եւ ավտոպարկ։


«Զեկուցվել է, որ միավորված պահեստների միջոցով իրականացվելու է ադրբեջանական բանակի՝ Քելբաջարի եւ Լաչինի շրջաններում տեղակայված բոլոր ստորաբաժանումների անխափան ապահովում եւ մատակարարում։ Այստեղ նախատեսված շտաբի շենքը, զորամասը, վարչական եւ ծառայողական շինությունները լիովին ապահովված են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով։ Անխափան էլեկտրամատակարարման համար տեղադրված են գեներատորներ։ Տարածքում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ, տնկվել են ծառեր»,- նշվել է հաղորդագրությունում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր