Բայրամովի հայտարարությունները խիստ կասկածի տեղիք են տալիս, ո՞ր հայ պաշտոնյաների հետ է շփվել, բացահայտումից հետո էլ դադարեցվել են

Ըստ Բայրամովի, եթե այդ մարդկանց անունները բարձրաձայնվեն, ապա հնարավոր է , որ նրանց վրա ճնշումներ գործադրվեն։ «Նման շփումներ եղել են և դա գաղտնիք չէ»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը` միաժամանակ շեշտելով, թե Արցախի բնակչության հետ շփումներ կլինեն նաև հետագայում և Բաքուն դա նորմալ է համարում, բայց ադրբեջանական կողմը երբեք շփում չի ունենա Ռուբեն Վարդանյանի հետ։
Մեր տեղեկություններով՝ տևական ժամանակ ադրբեջանական կողմը բավականին արդյունավետ շփումներ ունեցել է Արցախից որոշ պաշտոնյաների հետ, և այժմ այդ կապի բացահայտումից հետո դրանք դադարեցվել են, հատկապես Վարդանյանի` Արցախ տեղափոխվելուց հետո։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ադրբեջանական իշխանությունների հետ «արդյունավետ» շփվողը եղել է հենց անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Ուշագրավ է, որ Բայրամովը չի հայտնում նրա անունը, քանի որ այդ շփումներն, ըստ ամենայնի, այնքան էլ հայկական կողմի շահերից չեն բխել։
past.am