Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

29 դեկ 2022 13:29

Նոր նախագիծ. Քրեական պատասխանատվություն կսահմանվի ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելու կոչեր անելու համար

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 29-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով պատասխանատվություն կսահմանվի ինքնիշխանությունից հրաժարվելու կոչեր հնչեցնելու համար։

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ ներկայացնելով օրինագիծը, հիշեցրեց, որ գործող օրենսգրքով պատասխանատվություն է սահմանված սահմանադրական կարգը տապալելու համար, մինչդեռ ինքնիշխանությունից կամավոր հրաժարվելու կամ բռնի պարտադրելու կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ, թեև ինքնիշխանությունը պետության հիմնական հատկությունն է։

«Նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը»,– պարզաբանեց Մինասյանը։

Նախագծով առաջարկվում է ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերի համար սահմանել տարբեր չափի տուգանքներից մինչև առավելագույնը 3 տարվա ազատազրկում, կոչերը տեղեկատվական տարբեր աղբյուրներով, ԶԼՄ–ներով տարածելու համար` 2-5 տարվա ազատազրկում։ Իսկ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված տարբեր բռնի գործողություններ կատարելու համար առաջարկվու է սահմանել 10-15 տարվա ազատազրկում։

«Այս փոփոխությունը նշանակում է, որ որևէ մեկը չի՞ կարող հրապարակայնորեն կոչ անել ՀՀ–ի գոյություն չունենալու մասին»,– ճշտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գրիգոր Մինասյանը դական պատասխան տվեց` միաժամանակ հիշեցնելով, որ գործող Քրեական օրենսգրքով արդեն իսկ քրեական պատախանատվություն է սահմանված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված կոչերի ու գործողությունների համար, ուստի նոր կարգավորումը լինելու է այդ հանցագործությունների շղթայի տրամաբանական շարունակությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր