Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

29 դեկ 2022 15:55

Տեսանյութ.Մանրամասներ.Վոլկովը չհամաձայնեց մեզ հետ հանդիպել, աչինի միջանցքի բացման առումով էլ լուրջ առաջընթաց չկա

Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան եթերում մանրամասներ է հայտնել Լաչինի միջանցքի փակման խնդրի հետ կապված Արցախի ԱԺ պատգամավորների հետ տեղի ունեցած հանդիպումից․ «Քանի որ Վոլկովը չհամաձայնեց մեզ հետ հանդիպել, մենք որոշեցինք ավելի բարձր մակարդակի վրա հասցնել մեր մտահոգությունները․ որոշ պատգամավորների հետ զրույցը սկզբից չստացվեց՝ նրանց պատճառով, բայց հետո որոշ պատգամավորների հետ հանդիպում տեղի ունեցավ, երկար քննարկում եղավ: Մենք պահանջեցինք՝ քանի որ իշխանությանը վստահություն չկա, ինչ-որ հանրային խումբ ձևավորվի, ինչ-որ մանդատով, որպեսզի մարդկանց ձայնը հասցվի էլ ավելի բարձր մակարդակի՝ Ռուսաստանի պետական մարմիններին։ Պատգամավորները, խոսելով Արայիկ Հարությունյանի հետ, ասացին, որ նա համաձայնություն է տվել։ Այս պահին այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են ընթանում»։

Նա հայտնել է, որ Լաչինի միջանցքի բացման առումով լուրջ առաջընթաց չկա․ «Որոշ բաներ կան, որ ես չեմ կարող հիմա ասել, որովհետև մեզ թշնամին էլ է նայում»,- նշել է Պետրոսյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր