Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

29 դեկ 2022 16:34

Հայաստանի վրա ճնշում է գործադրվո՞ւմ.Փաստեր կա՞ն. Ինչպես է եղել ճնշումը՝ գինու գավաթի շուրջ, թե կտրուկ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցում մեկնաբանել է տարածվող տեղեկություններն առ այն, որ Հայաստանի վրա ճնշում է գործադրվում՝ Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը միանալու համար։


«Ո՞ւմ վրա են հղում կատարում մարդիկ, որոնք ասում են, որ իրենց ստիպում են, ի՞նչ փաստեր են նկատի ունենում, կա՞ն փաստեր, ինչպես է տեղի ունեցել ճնշումը՝ բարեկամական մթնոլորտում, գինու գավաթի շո՞ւրջ, թե կտրուկ ճնշում է եղել։ Պետք է հասկանալ, թե ինչպես է դա տեղի ունեցել, թե մարդը դուրս է եկել և ասել. «Ես գիտեմ, որ ստիպել են, բայց չեմ հիշում, թե ով և չեմ հիշում, թե ինչպես»։ Փաստեր են պետք»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով, եթե նման հայտարարություններն արվում են առանց փաստերի, և միևնույն ժամանակ նշում են կոնկրետ երկիր և ուղղակիորեն պահանջներ են ներկայացնում երկրի դեմ, ապա դրանք պետք է հիմնավորվեն փաստերով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր