Արեւմուտքից Փաշինյանին հորդորել են ՀԱՊԿ-ից դուրս չգալ` իրենք չեն կարող ստանձնել ՀՀ երաշխավորի դերը.«Հրապարակ»

2 դեպքում էլ ռուսական կողմից պատասխանը չուշացավ, Գրիգորյանի հայտարարությունը ՌԴ նախագահի խոսնակը «սադրիչ» որակեց, Փաշինյանին էլ լուսավորեց. ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տրամադրելու եւ միջազգային ուժերի ներգրավման համար անհրաժեշտ է հակամարտող կողմերի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությունը:
«Միջազգային խաղաղապահներ կարող են ներգրավվել, եթե կա հակամարտության 2 կողմերի համաձայնությունը։ Խոսքը ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Ադրբեջանի մասին է»,- հայտարարեց Պեսկովը։ Քաղաքական շրջանակներն անհանգստացած են այս լարումից, նման իրավիճակ մեկ էլ 2020-ի պատերազմից առաջ էր։ Ի դեպ, իշխանական որոշ աղբյուրներ պնդում են, որ Փաշինյանն ուլտիմատում է դրել Պուտինի առջեւ՝ կա՛մ բացում են Լաչինի ճանապարհը, կա՛մ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից։
Սակայն մեր աղբյուրները հաղորդում են, որ Փաշինյանն անցած շաբաթ Ջերմուկում դեսպանների հետ հանդիպմանը խոստովանել է, որ Մակրոնն իրեն զգուշացրել է դուրս չգալ ՀԱՊԿ-ից` իրենք չեն կարող ստանձնել ՀՀ երաշխավորի դերը, իսկ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցն էլ հավելել է, որ նման հորդոր փոխանցել է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում