Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ, կան վիրավորներ          Տեսանյութ.Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը       Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ    

05 հուն 2023 17:14

Ռուսաստանին թերագնահատելը վտանգավոր է,ոչ մի նշան չունենք, որ Պուտինը փոխել է իր ծրագրերն ու նպատակները

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հինգշաբթի հայտարարել է, որ վտանգավոր կլիներ թերագնահատել Ռուսաստանին եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հավակնությունները Ուկրաինայի հակամարտության ֆոնին, հաղորդում է Reuters-ը:

«Նրանք մեծ պատրաստակամություն են ցուցաբերել՝ կորուստներ կրելու եւ տառապելու համար»,-ասել է նա Նորվեգիայում կայացած գործարար համաժողովում:

«Մենք ոչ մի նշան չունենք, որ նախագահ Պուտինը փոխել է իր ծրագրերն ու նպատակներն Ուկրաինայում։ Այնպես որ, Ռուսաստանին թերագնահատելը վտանգավոր է»,-հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր