Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր          Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին       «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով    

16 նոյ 2021 13:29

ՆԱՏՕ-ն անհանգստացած է.Ուկրաինայի սահմաններին տեսնում ենք ռուսական ռազմական հզորության զգալի կուտակում

ՆԱՏՕ-ն «կանգնած է Ուկրաինայի կողքին՝ Ուկրաինայի սահմաններին ռուսական զորքերի մեծ եւ անսովոր կուտակման պայմաններում»: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, փոխանցում է Reuters-ը։


Ընդգծելով, որ այժմ կարեւոր է կանխել վերահսկողությունից իրավիճակի դուրս գալը, Սթոլթենբերգը Ռուսաստանին կոչ է արել «թափանցիկություն ցուցաբերել ռազմական գործողությունների առնչությամբ, նվազեցնել լարվածությունը եւ կանխել էսկալացիան»։ «Մենք պետք է հստակ լինենք, մենք պետք է իրատես լինենք այն խնդիրների հանդեպ, որոնց բախվում ենք: Եւ մենք տեսնում ենք ռուսական ռազմական հզորության զգալի կուտակում»,- Բրյուսելում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ մամուլի ասուլիսում ասել է Սթոլթենբերգը։


Նա ասել է, որ չէր ցանկանա ենթադրություններ անել Ռուսաստանի մտադրությունների վերաբերյալ։ «Մենք տեսնում ենք զորքերի անսովոր կենտրոնացում, եւ մենք գիտենք, որ Ռուսաստանը նախկինում պատրաստ է եղել օգտագործել այս տեսակի ռազմական հնարավորությունները՝ Ուկրաինայի դեմ ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար»:


Սթոլթենբերգի խոսքով՝ «սահմանին ռազմական զորախմբի կուտակումը, որը Ուկրաինան անցյալ շաբաթ գնահատել է 100 000 անձ, վտանգավոր է», քանի որ դա կրճատում է նախազգուշացման ժամանակը, եթե Ռուսաստանը որոշի «ագրեսիվ ռազմական գործողություն իրականացնել Ուկրաինայի դեմ»:


«Իրավիճակը կարող է ընթանալ ցանկացած ուղղությամբ»,- Եվրամիությունից իր գործընկերների հետ հանդիպման կուլիսներում լրագրողներին ասել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը:


Նրա խոսքով, Արեւմուտքը չի կարող բացառել «Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա, քանի դեռ միջազգային ուշադրությունը կենտրոնացած է Բելառուսում միգրացիոն ճգնաժամի կամ այն փաստի վրա, որ Ռուսաստանը մշտական ռազմական ներկայություն է հաստատում Բելառուսում»։ «Ես չեմ բացառում այս հնարավորությունը»,- ասել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր