Չեմ իմացել, որ բնակարան եմ ունեցել. Վահե Հովհաննիսյանը` հայտարարագրում հայտնված բնակարանի մասին          Ոչ թե պատերազմն է եղել մեր իշխանության ժամանակ, այլ մենք ենք եղել պատերազմի ժամանակ իշխանություն       Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել, կան տուժածներ    

06 հուն 2023 11:45

«էկոակտիվիստներին» ավտոբուսով տանում են «ցույցի»՝ հերթապահության, ապա տանում են Շուշիում տեղակայված Xaribülbül Otel.Ռուս «խաղաղապահները» ապահովում են Բաքվի «էկոակտիվիստների» անվտանգությունը

Ռուս «խաղաղապահները» ցապար ցեղերի «էկոակտիվիստների»՝ Բերձորի միջանցք լցվելուց հետո նրանց ոչ թե դուրս են արել այդտեղից, այլ երկու կողմից փակել են միջանցքը, շրջափակման մեջ թողնելով Շուշիի շրջանի գյուղերը։ Ռուսական կոնտինգենտը խոչընդոտում է ոչ միայն ազատ տեղաշարժը, ինչը նախատեսված է նոյեմբերի 9-ի թղթով, այլեւ հայկական քաղաքացիական նախաձեռնությունների՝ միջանցքը բացելու փորձերը։


Ամերիկացի հայտնի լրագրող Լինդսի Սնելը, որը ռուսների ու թուրքերի կողմից սիրիացի ահաբեկիչների՝ Արցախ տեղափոխման վերաբերյալ հետաքննության հեղինակ է, Թվիթերի իր էջում գրել է, որ «Լաչինի միջանցքը շրջափակած «էկոակտիվիստներին» ավտոբուսով տանում են «ցույցի»՝ հերթապահության, ապա տանում են Շուշիում տեղակայված Xaribülbül Otel։ Մեծ մասը մնում է երեք օր։ Որոշ «ակտիվիստներ» ադրբեջանցի զինվորներ են»։ Եթե դա հայտնի է ամերիկացի լրագրողին, առավել եւս հայտնի է ռուսական կոնտինգենտին։


Բաքվի հանցախմբի պարագլխի խոսափողը հայտնել է, որ ինչպես 2020-ի սեպտեմբերին, այնպես էլ Լաչինի միջանցքում Ռուսաստանն ու ռուսական զորքը իրենց կողքին է, եւ վստահություն է հայտնել, որ այդպես է լինելու նաեւ հետագայում։ Դա, ըստ խոսափողի, Պուտին-Ալիեւ պայմանավորվածությունն է։ Ավելի վաղ՝ անցյալ տարվա օգոստոսին, ռուսներն ապամոնտաժել էին իրենց անցակետերը միջանցքին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր