Ապրիլի 1-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հայկական բեռնատարն Իրանում հայտնվել է գնդակոծության տակ       Խնդրոււմ եմ որդուս ընձեռնել հնարավորություն դատական նիստերին սպասել ազատության մեջ․ Դավիթի և Միքայել Մինասյանների մայր    

07 հուն 2023 14:10

5-րդ հարկի բնակարանի պատուհանից 10-ամյա տղան ընկել է և ողջ մնացել

Ուլյանովսկի Զասվիաժսկի թաղամասում՝ Պրոմիշլեննայա փողոցի բարձրահարկ շենքի պատուհանների տակ, գտել են մի տղայի, ով ընկել է բնակարանի պատուհանից, հայտնում է Ուլյանովսկի մարզի ՆԳՆ Telegram ալիքը։

Բարձրությունից ընկնելուն բնորոշ վնասվածքներով երեխան հոսպիտալացվել է բուժհաստատություն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան ընկել է հինգերորդ հարկի բնակարանի պատուհանից։ Բնակարանում եղել են նաեւ մի քանի մեծահասակներ, ենթադրաբար հարազատներ։

Ոստիկանության ծառայողները դեպքի հանգամանքները պարզում են, տուժածի մոտ ախտորոշվել են բազմաթիվ վնասվածքներ։ Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր