Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները          Դատարկ երազանք.Մինչ ՀՀ-ն ու սփյուռքը զբաղված են իրար ուտելով, Թուրքիայի և ՀՀ-ի միջև շփումները, թեկուզ ցածր մակարդակով ու լուռ, բայց շարունակվում են․ Թուրք վերլուծաբան       Չեք գալիս` ջհանդամը գաք. Տավուշի փրկիչ հայտարարած անձինք հայտարարում են, թե գործուն քայլեր կձեռնարկեն, երբ փողոցում բավարար չափով մարդիկ կլինեն    

09 հուն 2023 10:02

Տոներից հետո ձեր տոնածառը պիտանի կլինի կերակուր պատրաստելու համար, կարող եք ուտել

Տոներից հետո տոնածառը դեն նետելու փոխարեն կարելի է այն ուտել։ Այսպիսի առաջարկով է հանդես եկել The Guardian-ի լրագրող Միրանդա Բրայանտը։


«Սոճիները, նոճիները եւ եղեւնիները վերամշակման կամ վերատնկման ուղարկելու փոխարեն, ավելի ու ավելի շատ էկոլոգիապես գիտակից տնային տնտեսություններ փորձում են առավելագույնս օգտագործել դրանք՝ ուտելով տարբեր մասերը,- գրել է Միրանդա Բրայանտը,- Տոնածառերը կարելի է օգտագործել պաղպաղակ, թթու բանջարեղեն պատրաստելիս եւ նույնիսկ ջինին բուրմունք տալու համար»:


Սննդի մասնագետները նշել են, որ տոնածառը կարող է օգտագործվել կերակուր պատրաստելու համար՝ օգտագործելով ասեղները, ինչպես խնկունին կամ ռեհանի տերեւը՝ որպես համի եւ վիտամին C-ի աղբյուր: Փայտի այրման միջոցով էկո-տնտեսությունները կարող են նաեւ սոճու մոխիր արտադրել՝ այգում օգտագործելու կամ խոհանոցը մաքրելու համար։


Տոնածառերի ազգային ասոցիացիայի տվյալներով՝ ԱՄՆ-ում տարեկան վաճառվում է 25-30 միլիոն ծառ:


«Դուք կարող եք ուտել գրեթե ամբողջը»,- The Guardian-ին ասել է Ջուլիա Գեորգալիսը՝ «Ինչպես ուտել ձեր տոնածառը» գրքի հեղինակը: «Դուք կարող եք ասեղներն օգտագործել այնպես, ինչպես կօգտագործեիք խնկունին կամ դափնու տերեւները, բույրի համար»:


Լոնդոնաբնակ հացթուխ եւ խոհարարական գրքերի հեղինակ Գեորգալիսը, որը երկար տարիներ աշխատել է տոնածառերի հետ, ասել է, որ իր գաղափարները միայն վերջերս են տարածվել: Նա նշում է կլիմայական ճգնաժամը որպես աճող հետաքրքրության հիմնական շարժիչ ուժ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր