Տեսանյութ.Ազատում զինվորական կացարանում հրդեհից մեկ ամիս առաջ տղաները ահաբեկիչ էին բռնել.Երեխեքին ինչ-որ բանի համար ժերտվա տվեցին          Արմավիրի մարզում «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է       Այսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է    

09 հուն 2023 12:09

Պետք չէ Տեր-Գրիգորյանցի հետ հանդիպել, քանի որ Փաշինյանին քննադատել է.ինչպե՞ս է ստացվում, որ մեր զինծառայողները «տուփերով» գերի են հանձնվում

Բանակում այնքան անպիտան, արատավոր բաներ են ներմուծվել, ինչպե՞ս է ստացվել, ինչպես են ներմուծվել նման մեծամտությունը, զզվելի հայացքները, ինչը պատերազմի կանոնների դեմ է: Եթե հակառակորդը խաթարում է քո մարտական կարգը, կառավարման համակարգը, վերջ, այդ զորամասն արդեն քանդված է, կամ պետք է նահանջի, կամ գերեվարվեն, դա է պատերազմի կանոնը, հետևաբար, պետք է պաշտպանություն ցուցաբերել, պետք է պահել կառավարման համակարգը, մինչդեռ, մեր դեպքում, արդեն գալիս հասնում են մեր զինծառայողներին, բայց հրաման չի տրվում՝ նահանջի, հակահարվածի, դիրքավորման կամ այլ, զինծառայողը գերեվարվում է: Ընդ որում, ինչպե՞ս է ստացվում, որ մեզ մոտ զինծառայողները «տուփերով» գերի են հանձնվում, այդ ինչ տղաներ են, ինչ դաստիարակության: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

Զիվորականը նաեւ ցավով նկատում է`երբ սկսում են գործողություններ իրականացնել, շտաբից հրահանգ է գալիս՝ հակահարված չտալու: «Այդ դեպքում ինչու՞ եք զինծառայողին սահմանին պահում՝ զինված, ինչ եք անում, ինչու եք ձեռք առնում մարդկանց: Դրա համար էլ զինծառայողների մտածելակերպն է փոխվել, մտածում են՝ ինչներին է պետք, թող գրողի ծոցը գնան: Այդպես է, որ բանակն ամբողջությամբ կազմաքանդվել է: Քանի դեռ չեք ոչնչացվել ամբողջությամբ, պետք է առաջնահերթ մեծացնել Հայաստանի բանակի պաշտպանունակությունը», - նշել է գեներալ-լեյտենանտը:

Հիշեցնենք, որ Global Firepower-ի համաձայն՝ Հայաստանը ճանաչվել է տարածաշրջանի ամենաթույլ բանակն ունեցող պետությունը: 2023թ համար դիտարկված երկրների ցանկում Հայաստանը 94-րդն է՝ 145 պետություններից, հարևան Ադրբեջանը՝ 57-րդ տեղում է, Վրաստանը՝ 85-րդը: Համեմատության համար նշենք, որ տարիներ առաջ՝ 2009թ Հայաստանը զբաղեցնում էր 68-րդ հորիզոնականը և համարվում էր տարածաշրջանի լավագույն բանակներից մեկը:

Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, ցավով արձագանքելով բանակում այսօր տիրող իրավիճակին, ուշադրություն հրավիրեց բանակում արդեն տարիներ շարունակ տիրող բարքերի, բանակի ղեկավար կազմում պատշաճ մասնագիտական ունակություններ չունեցող անձանց նշանակման, ինչպես նաև՝ այն հանգամանքին, որ առաջնահերթությունը տրվում է անձնական վիրավորանքին, այլ ոչ թե՝ խնդրիների կարգավորմանը:

Նորատ Տեր-Գրիգորյանցը, որը կանգնած է հայկական բանակի ձևավորման ակունքներում, պատմեց ՝ մեկ շաբաթ առաջ ՌԴ ԳՇ-ից՝ բոլոր գեներալներից իրեն են հրավիրել ռազմական ակադեմիաներում դասավանդելու համար, մինչդեռ, Հայաստանը չի ցանկանում, արհամարհում է: Ավելին, Հայաստանում ռազմական դեսպանորդը, որը գնդապետ էր, պատերազմի ժամանակ դարձել է գեներալ՝ հենց այնպես, դասընթացներից մեկի ժամանակ հայկական բանակի սպաներին ասել է ՝ պետք չէ Տեր-Գրիգորյանցի հետ հանդիպել, քանի որ Նիկոլ Փաշինյանին քննադատել է:

«Միթե ես քննադատել եմ Նիկոլ Փաշինյանին, առավել ևս՝ երբևէ մեր սպաներին չսովորեցնեմ ինչ-որ բան: Այս ինչ սրիկա է նստում»,- նշեց նա՝ արձանագրելով, որ ինքը չի քննադատել Նիկոլ Փաշինյանին, այլ փաստերի հիման վրա արձանագրել է, որ քաղաքականությունն է կազմալուծել բանակը, բանակի պատրաստվածությունը: Բանակը, որը կազմավորվել էր Տեր-Գրիգորյանցի օրոք, իրապես հզոր էր, նրա խոսքով՝ ՀՀ ներսում ռուսական «անկլավ» էր ստեղծել՝ Գյումրիում՝ բազան:

Ինչ վերաբերում է Արցախին, Նորատ-տեր Գրիգորյանցը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն արդեն հասկացրել է, որ Ղարաբաղը պետք է ինքնուրույն գլուխ հանի: Նրա գնահատմամբ՝ քանի դեռ շատ ուշ չէ, քանի դեռ չենք ոչնչացվել, արցախցիները պետք է ՌԴ անձնագրեր վերցնեն և մտնեն ՌԴ կազմի մեջ: Միևնույն ժամանակ, մեր զրուցակիցը գտնում է, որ Հայաստանը նույնպես կարող է Միութենական պետություն մտնելու հարց բարձրացնել, այդ հարցով դիմել Բելառուսին և ՌԴ-ին.« Քեզ պահիր այնպես, որ ընդունեն »: Նրա խոսքով՝ այլ դաշնակից պարզապես չունենք, ամերիկացիները վազելով կգան այստեղ, որովհետև իրենց նպատակը ՌԴ-ին հեռացնելն է տարածաշրջանից: Միևնույն ժամանակ Տեր-Գրիգորյանցը կարևորեց Իրանի հետ կապերի ամրապնդմանը՝ նշելով, որ Մեղրիի սահմանը Իրանի համար կենսական նշանակություն ունի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր