Հայաստանի իշխանության ու հասարակության ռեսուրսները սահմանափակ են.Ռուբեն Վարդանյանը մեկնաբանել է խաղաղապահների գործողությունները

«Եթե հետեւեք խաղաղապահների գործունեությանը աշխարհի տարբեր ծայրերում, նմանատիպ պատմություններ կտեսնեք։ Սովորաբար խաղաղապահների թիվը սահմանափակ է, նրանք զենք օգտագործելու իրավունք չունեն եւ փորձում են խուսափել կոնֆլիկտներից։ Իսկ եթե կոնֆլիկտ է առաջանում, նրանց՝ ավելի ակտիվ լինելու հնարավորությունները սահմանափակ են»,- ասել է Վարդանյանը The American Conservative-ին տված հարցազրույցում։
խոսելով Հայաստանի իշխանությունների՝ օգնություն ցուցաբերելու կարողության մասին, Արցախի պետնախարարը ասել է.
«Հայաստանն ունի իր մարտահրավերները Ադրբեջանի հետ։ Հայաստանի իշխանության ու հասարակության ռեսուրսները սահմանափակ են»։
Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ եթե Ադրբեջանի իշխանություններն իսկապես ցանկանում են խաղաղություն տարածաշրջանում, ապա «պետք է հանդես գան այնպիսի առաջարկներով, որոնք ընդունելի կլինեն երկու կողմերի համար»։
«Իսկ լուծումը շատ պարզ է՝ նրանք պետք է ընդունեն, որ արցախցիները սովոր են ապրել անկախ, եւ նրանք Ադրբեջանի սովորական քաղաքացիներ չեն դառնա»,- ասել է Արցախի պետնախարարը։