Այս տարին Հայաստանի համար կլինի վերջին շանսը.Ինչի՞ է սպասում Հայաստանը.Նրանք պետք է մի փոքր հեռու մտածեն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ակնկալում էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել 2022 թվականին։
«Ես անկեղծորեն հույս ունեի, որ մինչև տարեվերջ (2022թ) մենք կկարողանանք խաղաղության պայմանագիր կնքել, բայց դա տեղի չունեցավ։ Ինչի՞ է սպասում Հայաստանը. Հավանաբար ինչ-որ աշխարհաքաղաքական փոփոխություններ, գուցե ինչ-որ մեկը նրան ինչ-որ բան է խոստացել»,- ասել է Ալիևը:
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետներին՝ Ալիևը նշել է, որ խաղաղության պայմանագրի Ադրբեջանի առաջարկը «որոշ ժամանակ սեղանին կլինի»։
«Նրանք սահմանազատում չեն ուզում, ինչը նշանակում է, որ սահմանն անցնելու է այնտեղ, որտեղ մենք հարմար ենք համարում։ Սահմանը սահմանազատված չէ, իսկ ո՞վ ասաց, որ այն անցնում է այնտեղով, ոչ այստեղով։ Ես կարծում եմ, որ դա այստեղ է անցնում, դրա համար պատճառներ ունեմ՝ պատմական և քարտեզագրական»,- ասել է Ալիևը և հավելել.
«Մենք սպասում ենք, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Այս տարին Հայաստանի համար կլինի վերջին շանսը: Հետո կլինի 2024 թվականը, ապա 2025-ին կավարտվի Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը: Նրանք պետք է մի փոքր հեռու մտածեն»,- ասել է նա: