Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հոկտեմբերի 5-ի համար          Ալեն Սիմոնյանը պատրաստվում է հերթական վոյաժի․ «Հրապարակ»       Ավինյանին փողը քչություն է անում․ «Հրապարակ»    

11 հուն 2023 15:33

Հիմա ես ներողություն եմ պահանջում Ֆրանսիայից, նրանք մեզ զրպարտել են ու ասել, որ մենք պատերազմին ջիհադիստների ենք բերել հայերի դեմ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին տեղական մի շարք հեռուստաալիքների տված հարցազրույցում կրկին բողոքել է Ֆրանսիայից և հայ-ադրբեջանական բանակցություններից որոշ մանրամասներ պատմել՝ խոսելով 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և ԵՄ Խորհրդի ղեկավարների հանդիպումից։
«Ինչ վերաբերում է մանրամասներին, ապա կարող եմ ասել, որ անսովոր հանդիպում էր, որովհետև այն չափազանց երկար տևեց և բաղկացած էր երկու փուլից: Առաջին հանդիպումը տևեց մոտ մեկ ժամ, և մենք գտանք, որ չենք կարող համաձայնության գալ։ Դրա համար ասացինք, որ ճաշից հետո նորից կհավաքվենք։ Մենք նորից հավաքվեցինք, և այդ հանդիպումը տևեց մոտ չորս ժամ։
Երբ հանդիպումն ավարտվեց, Բաքվում առավոտյան ժամը 5-ն էր։ Սա մի դետալ է, որը կարող է հետաքրքիր լինել։ Երկրորդ հետաքրքիր դետալն այն էր, որ մի պահ ինքս ինձ ասացի, որ, կարծես, մի կողմում հայ-ֆրանսիական թիմն է, մյուս կողմում՝ մենք, իսկ մրցավարը՝ Շառլ Միշելը։
Հայկական կողմի համար դժվար պահերին հայկական պատվիրակության անդամները մի կողմ էին կանգնել ու ֆրանսիական պատվիրակության անդամների հետ շշնջում էին, խոսում ու քննարկում։ Դա ակնհայտ էր»,- ասել է Ալիևը։
Նա նշել է, որ Բաքվի ու Փարիզի հարաբերությունների վատթարացման պատճառը Ֆրանսիայի ներկայիս կառավարությունն է։ Ըստ Ալիևի՝ Ֆրանսիան, մինչ գործող կառավարությունը, փորձել է հավասարակշռություն պահել, լավ հարաբերություններ են ունեցել Ֆրանսիայի նախկին նախագահների հետ։
«Վերջերս ես փակ խորհրդակցության ժամանակ ասացի, որ Ֆրանսիան կարող է ապրել առանց մեզ, իսկ մենք՝ առանց Ֆրանսիայի։ Սակայն դա նրանց ընտրությունն է։ Մենք նրանց դեմ ոչինչ չենք արել։ Մենք միայն նրանց պատասխանել ենք պատերազմի ընթացքում։ Ես հիմա ոչինչ չեմ ուզում ասել պատերազմի ժամանակ բարձր մակարդակով շփումների մասին, սակայն ինչպես ասում են՝ լարված հարաբերություններ էին։
Պատերազմի ժամանակ Ֆրանսիան մեզ մեղադրում էր, զրպարտում։ Հիմա ես ներողություն եմ պահանջում։ Նրանք մեզ զրպարտել են ու ասել, որ մեր ջիհադիստների ենք բերել։ Չկա որևէ ապացույց։ Նրանք ներողություն խնդրե՞լ են։ Ո՛չ»,- հայտարարել է Ալիևը։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր