Չպարզված հանգամանքներում զինվոր է մահացել․ ՊՆ          Տեսանյութ.Հազարավոր քաղաքացիներ հավաքվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, դատապարտել են և թույլ չեն տվել վարկաբեկիչ գործողություններ եկեղեցու նկատմամբ       Արտթերապիան օգնում է հաղթահարել սթրեսը, հոգեբանական տրավմաները, վախերը և մի շարք հոգեբանական խնդիրներ    

13 հուն 2023 11:58

Ամերիկյան կրթությամբ թուրք զինվորականներն են ապահովում Հայաստանի աննկատ գրավումը

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ 


«Վերջերս գրել էի Ֆրանսիայի՝ Ադրբեջանին զինելու մասին։ Հիմա խոսենք ԱՄՆ՝ տարածաշրջանում ունեցած դերից։


Մեր տարածաշրջանում՝ Մեծ Մերձավոր Արևելքում և մասնավորապես դրա մաս հանդիսացող Հարավային Կովկասում ԱՄՆ և Բրիտանիայի գլխավոր դաշնակիցը Թուրքիան է: Սա փաստ է: Չկա երկրորդ պետությունը, որը չնայած բոլոր առկա տարաձայնություններին, նույնքան մեծ աջակցություն է ստանում ամերիկյան ու բրիտանական կողմերից, որքան Թուրքիայի Հանրապետությունը: Տարածաշրջանում միակ երկիրը, որը արևմտյան գլխավոր ռազմաքաղաքական կառույցի` ՆԱՏՕ լիարժեք անդամ է, Թուրքիան է:


Հետևաբար Թուրքիայի` տարածաշրջանային քաղաքականությունը հիմնական գծերով համընկնում է արևմտյան նշված պետությունների աշխարհքաղաքական շահերի հետ, ինչի պատճառով վերջիններս պատրաստ են աչք փակել Թուրքիայի ու Ադրբեջանի` ավելի լոկալ նշանակության գործողությունների, օրինակ` հայերի հերթական կոտորածի կամ Հայաստանի տարածքի գրավման փաստի վրա: Որովհետև ավելի էական է, որ այստեղ չլինեն Ռուսաստանն ու Իրանը, նույնիսկ եթե դրա գինը Հայաստանի չլինելն է: Որովհետև Հայաստանը աշխարհքաղաքական կարևորություն ունի այքանով, որքանով որ հակադրվում է Թուրքիայի (կարդա՛ Արևմուտքի) շահերին և այդ հարցում ունի շահակիցներին՝ ի դեմս Իրանի և Ռուսաստանի։ Այն պահից, երբ Հայաստանը այլևս լինի առանց իրանական ու ռուսական ներկայության, կլինի թուրքական, իսկ դրանից հետո Վաշինգտոնի ու Լոնդոնի համար միևնույն է, թե Թուրքիայի հովանու ներքո գտնվող Հայաստանում կամ օրինակ դրա մի մաս Սյունիքում/Արցախում/Տավուշում կապրեն հայեր, թե ոչ։ Իսկ Թուրքիայի համար միևնույն չէ. կարևոր է, որ հայեր չապրեն (այդ մասին փաստացի հայտարարում են «Արևմտյան Ադրբեջան»-ի թեման մեջտեղ բերելով)։


Իմիջիայլոց, հենց ամերիկյան ռազմական օժանդակության IMET ծրագրի օգնությամբ է կրթվել ու կայացել Թուրքիայի ծավալապաշտական ներկայիս քաղաքականության իրականացնողներից մեկը` պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:


IMET (International Military Education and Training)-ը անվտանգության ամերիկյան ծրագիր է, որի շրջանակներում օտարերկրյա ռազմական գործիչները ստանում են պրոֆեսիոնալ զինվորական կրթություն, իսկ ԱՄՆ-ն դրա շնորհիվ իր ազդեցությունն է տարածում տարբեր երկրների ռազմական էլիտաների վրա:


Թուրքիան այս ծրագրի շրջանակներում ամենաշատ օգնություն ստացած երկիրն է: Այսպես, 2000-2021 թթ. տվյալներով Թուրքիան ԱՄՆ-ից ստացել է 61 միլիոն 642 հազար դոլար աջակցություն: Պատկերավոր ասած, ամերիկյան կրթությամբ թուրք զինվորականներն են ապահովում Հայաստանի աննկատ գրավումը, թեև հանրային տրամադրությունները այլ տեսքն ունեն։


Ինչպես ասում է հին ավետարանական խոսքը՝ դատե՛ք ծառն իր պտուղներով, այլ ոչ թե տարբեր գրչակների հիմարագույն պոպուլիզմով»։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր