Տեսանյութ.Թուրքերը Փաշինյանին աջակցող հանրահավաք են անցկացրել ԱՄՆ-ում          Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում       Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով    

14 հուն 2023 19:06

Մադամ,իսկ ավելի ճիշտ չէ՞ր լինի, եթե... ի՞նչ պետք էր հարցը ձևակերպել այնպես, որի պատասխանը սպասելի էր

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է. «Իսկ ավելի ճիշտ չէ՞ր լինի Ֆրանսիայի օրենսդիր մարմնի ղեկավարին ոչ թե գործադիր իշխանությանը վերաբերող հարց տրվեր, այլ հենց իր իրավասության դաշտում գտնվող հարց։ Օրինակ, մադամ, ամիսներ առաջ Ֆրանսիայի օրենսդիր մարմինը բանաձևեր է ընդունել, որով Գործադիր իշխանությանն առաջարկել է ճանաչել Արցախի Հանրապետությունը, և դրանք ընդունվել են գրեթե միաձայն։
 
Ֆրանսիայի խորհրդարանը չի՞ պատրաստվում իր այս խորհրդատվական կարծիք դիրքորոշման շուրջ քննարկման հրավիրել Գործադիր իշխանությանը, մանավանդ որ Ադրբեջանն իր գործողություններով ապացուցում է, որ Արցախի բնակչությանը Ադրբեջանի «վերաինտեգրացիային» թողնելը հավասարազոր է նրանց ցեղասպանության դատապարտելուն... Սա մեկ օրինակ է, ոչ միակը, բայց որի հիմքում հենց օրենսդիրի կարծիքն է, որից խուսափել չէր կարող դրա ղեկավարը... Թող ասեր՝ դրա ժամանակն է կամ դեռ դրա ժամանակը չէ... Ի՞նչ պետք էր հարցը ձևակերպել այնպես, որի պատասխանը սպասելի էր... Ըստ որում, երբ տիկինը գործադիր իշխանությունը չէ...
Դրա փոխարեն այսօր այլ վերնագրերով նյութեր կունենայինք մեդիա դաշտում....»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր