«Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»          Եկեղեցու դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են մի քանի «աբիժնիկները». «Փաստ»       Հուլիսի 1-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

15 հուն 2023 16:28

Ստեփանակերտում վրաերթի է ենթարկվել 2 քաղաքացի

Հունվարի 14-ին ժամը 19:20-ին, «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ են ընդունվել Ստետանակերտ քաղաքի 48 և 38 տարեկան 2 քաղաքացի` Ի.Պ.-ն և Ա.Լ.-ն։ Մեկնած հետաքննիչ Լ. Մնացականյանը պարզել է, որ նույն օրը ժամը 19:05-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի 22-ամյա բնակիչ Ա.Զ.-ն իր վարած «Nissan X- Trail» ավտոմեքենայով Մարտունի և Անդրանիկի փողոցների խաչմերուկում վերջիններիս վրաերթի է ենթարկել։
 
Պատահարի հետևանքով Ի.Պ.-ն և Ա.Լ.-ն ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ ՆԳ նախարարությունը հորդորում է երթևեկության բոլոր մասնակիցներին, համատեղ ուժերով կանխենք հնարավոր պատահարները և առավել պատասխանատվությամբ հետևենք երթևեկության անվտանգության կանոններին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր