Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

16 հուն 2023 11:39

Ռուս-հայկական հարաբերություններում խնդիրները սկսել են կուտակվել շատ ավելի վաղ, իսկ Փաշինյանի օրոք ուժեղացել են.Ինչո՞ւ Բաքուն սկսեց խոսել «Արեւմտյան Ադրբեջանի» մասին

Ադրբեջանը մաքսիմալիստական մոտեցում է ցուցաբերում։ Եվ ինչո՞ւ պետք է այլ կերպ վարվի, երբ Հայաստանի վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից ասում է, որ թող Ադրբեջանը որոշի, թե որտեղ են սկսվում Հայաստանի սահմանները։ Այս մասին «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ ասաց Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշեւը։

Նրա խոսքով՝ հակառակ կողմն օգտվում է Հայաստանի գործող իշխանությունների թուլությունից եւ արտաքին քաղաքական պասիվությունից, որոնք գիտակցաբար խուսափում են օգտագործել այն հաղթաթղթերը, որոնք ունեցել եւ մնում են։ «Ես լավ եմ հիշում հայ փախստականների խնդիրը դեռեւս 2000-ականների կեսերին արդիականացնելու փորձերը, այդ թվում նաեւ միջազգային կազմակերպությունների մակարդակով։ Չէ՞ որ փախստականների զանգվածային խնդիրն սկսվել է դեռ Սումգայիթից։ Բայց, չգիտես ինչու, Հայաստանում որոշել են, որ այդ հարցն արժանի չէ միջազգային մակարդակով քննարկման։ Այս խաղաքարտը խլում են հարեւանները։ «Արեւմտյան Ադրբեջան» տերմինը երեկ չի հայտնվել, այն ակտիվորեն շրջանառվում է վաղուց, այդ թվում նաեւ Մոսկվայում։

Նրանց դա պետք է, մի կողմից, որպեսզի տեսնեն, թե որքան հեռու կարող են գնալ, մյուս կողմից՝ դա իրենց համար կարեւոր է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծի տեսանկյունից։ Այս գաղափարը նրանք նախատեսում են ամրապնդել այս կերպ։ Թե որքանով դա նրանց մոտ կստացվի, դժվար է ասել։ Բայց շանսերն ավելի մեծ են Հայաստան-Արցախ-Սփյուռք կոնսոլիդացված դիրքորոշման բացակայության պայմաններում»,-ընդգծեց Արեշեւը։
Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարեր ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ընթացակարգի մեկնարկի մասին, իսկ մենք գիտենք, որ նման հարցերը Հայաստանի ղեկավարության կողմից լրջորեն քննարկվում են, ապա դա կնշանակեր ռուս-հայկական փոխհարաբերությունների վատթարացման նոր փուլ։
Ռուս-հայկական հարաբերություններում խնդիրները, նրա կարծիքով, սկսել են կուտակվել ոչ թե երեկ, ոչ թե Փաշինյանի օրոք, այլ շատ ավելի վաղ, իսկ Փաշինյանի օրոք դրանք ուժեղացել են։ 

Նա կարծում է, որ Հայաստանը պետք է կարգավորի հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։

«Ընթանում են հայ-թուրքական խորհրդակցություններ, ընթանում են հայ-ադրբեջանական բանակցություններ, ընդ որում՝ բավական լուրջ մակարդակով։ Անցյալ տարվա վերջին քննարկվում էր Փաշինյանի եւ Ալիեւի գագաթաժողովի նախապատրաստման հարցը՝ խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարով։ Հետո ինչ-որ բան այնպես չգնաց»,-հավելեց Արեշեւը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր