Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

16 հուն 2023 22:38

Տեսանյութ.ՀՀ-ն հույս ունի, որ ռուսական կողմը միջոցներ կկիրառի Լաչինի միջանցքի վերաբացման ուղղությամբ

Ռուսական կողմը չի ուզում ուժ կիրառել. նրանք ցանկանում են բանակցությունների միջոցով հարցը լուծել։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ դեր ունեն խաղաղապահները Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակում։

«2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների շրջանակում խաղաղապահները սկսեցին իրենց աշխատանքը եւ պետք է ապահովեին Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ ուղիղ կապ։ Խոսքը 90 կմ ձգվող ճանապարհի մասին է։ Այդտեղ երկու պատասխանատուներ կան` խաղաղապահներ, որոնք պետք է ապահովեն անվտանգությունը, եւ Ադրբեջան, որը խոչընդոտներ չպիտի ստեղծի։ Հիմա Ադրբեջանն իր պարտավորությունները չի կատարում, արհեստական խոչընդոտ է ստեղծել, եւ դեկտեմբերի 12-ից մինչեւ այսօր փակ է այդ ճանապարհը։ Որպեսզի հասկանաք, թե ինչ խնդիրներ է դա առաջ բերում, ասեմ` այդ ճանապարհով օրական 300-400 մեքենա է անցել, որը տեղափոխել է Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսապահովման համար անհրաժեշտ ամեն ինչ` սննդամթերք, շինանյութ եւ այլն։ 40 օրերի ընթացքում ընդամենը 400 մեքենա է անցել, որոնք հիմնականում հումանիտար նպատակներով են տեղափոխություն իրականացրել։ Առաջնային անհրաժեշտության սննդամթերքը կտրոններով են տալիս, խանութներում վաճառելու ոչինչ չկա, պետությունն իր ռեզերվներից է տալիս, շատ դպրոցներ եւ մանկապարտեզներ փակ են, հովհարային անջատումներ են սկսվել եւ այլն:Կարելի է ասել, որ մինչ դեկտեմբերի 12-ը միջանցքը հստակ աշխատում էր։ Հիմա ես հասկանում եմ, որ ռուսական կողմը չի ուզում ուժ կիրառել, նրանք բանակցությունների միջոցով են փորձում հարցը կարգավորել։ Բայց մենք հիմա պահանջ ունենք իրենց նկատմամբ։ Ադրբեջանի նկատմամբ էլ, իհարկե, ունենք, բայց Ադրբեջանը, ինչպես միշտ, արհամարհում է կամ որեւէ ձեւով չի արձագանքում, բայց մենք հույս ունենք, որ ռուսական կողմը կարձագանքի եւ ինչ–որ ձեւով միջոցներ կկիրառի, որպեսզի կարողանա էդ միջանցքն ապահովել»։ »,- ներկայացրեց ՀՀ նախագահը։

ՀՀ նախագահը հավելեց նաեւ, որ Լաչինի միջանցքի հարցով 2 օրից Եվրախորհրդարանում քննարկում տեղի կունենա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր