Ադրբեջանում 3.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել          ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իրանի հարցով փակ նիստ կհրավիրի       Հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը․ ՆԳՆ    

18 հուն 2023 13:44

Արեւմուտքի շաղակրատությունը խորամանկություն է Ուկրաինայում կարգավորման շուրջ

Ռուսաստանը պատրաստ է դիտարկել Արեւմուտքի կողմից լուրջ առաջարկները, սակայն դեռ նման առաջարկներ չկան, իսկ Ուկրաինայում կարգավորման շուրջ բանակցությունների մասին Արեւմուտքի շաղակրատությունը խորամանկություն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։


«Այդ ողջ շաղակրատությունը խորամանկություն է, որ նրանք պատրաստ են բանակցություններին,  իսկ մենք՝ ոչ։ Դուք հարցնում էիք՝ ի՞նչ հեռանկար կա Ուկրաինայի հարցով ՌԴ-Արեւմուտք բանակցություններում։ Մենք պատրաստ ենք պատասխանել ցանկացած լուրջ առաջարկի։ Սակայն դեռ նման առաջարկներ չենք տեսնում։ Մենք պատրաստ ենք դրանք քննարկել եւ կողմնորոշվել»,-ասել է Լավրովը ամենամյա ամփոփիչ ասուլիսի ժամանակ։ 




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր