Տեսանյութ.Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել արցախցի կնոջից և նրա որդուց ու հանդիպման հրավիրել          ՄԻՊ-ը կոչ է անում բոլորին հրապարակային խոսքի շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն       Գեղամ Մանուկյանը հրապարակել է Արցախի ՊԲ ծառայողների, աշխարհազորի Նահատակների անունները. ցանկ    

19 հուն 2023 18:45

Հռչակված զորամասը դա գյուղական մի տուն է եղել, և զինվորներին փրկելու համար ստիպված են եղել տան պատերը քանդել.Ինչ հեշտ են զոհվում մեր զինվորները

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պարտավոր է հրապարակային մեղայականով հանդես գալ, հանրությանը ներկայացնել դեպքի մանրամասները, մեղավորներին և հայտարարել հրամանատարական կազմին քրեական պատախանատվության ենթարկելու և ոչ թե նրանց պաշտոններից հեռացնելու մասին։
 
Հռչակված զորամասը դա գյուղական մի տուն է եղել, և զինվորներին փրկելու համար ստիպված են եղել տան պատերը քանդել, խայտառակ մի իրավիճակ։ Մեր ունեցած տեղեկություններով, այս պահին Պապիկյանը նույնիսկ դեպքի վայրում չէ։ Ինչ հեշտ են զոհվում մեր զինվորները։ Ցավակցում եմ ընտանիքներին»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր