Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

19 հուն 2023 18:05

Փաշինյանն էլ անկեղծ է, բայց ուզում ենք դա տեսնել ոչ թե խոսքերով, այլ գործով.Թուրքիան և Ադրբեջանը անկեղծ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում

«Թուրքիան և Ադրբեջանը անկեղծ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»,-հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, ով պաշտոնական այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Չավուշօղլուն նաև նշել է, որ Թուրքիան ձևավորել է Արևելք-Արևմուտք միջանցքի («Միջին միջանցք») երկխոսության եռակողմ և քառակողմ մեխանիզմներ՝ Ադրբեջանի, Ղազախստանի և Վրաստանի մասնակցությամբ։

«Հուսով եմ, որ Հայաստանը նույնպես կմիանա այս գործընթացին, այսինքն՝ կկատարի անկեղծ քայլեր դեպի խաղաղություն։ Ցավոք սրտի, բանակցությունների առումով մենք վերջին շրջանում նկատում ենք հետընթաց։ Այսօր Բլինքենն ասաց, որ Փաշինյանն անկեղծ է, բայց մենք ուզում ենք դա տեսնել ոչ թե խոսքերով, այլ գործով»,- նշել է Չավուշօղլուն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր