Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում       Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»    

19 հուն 2023 18:20

Հրեական կոնգրեսը Լավրովից պահանջել է՝ նա պետք է ներողություն խնդրի՝ ԱՄՆ-ի քաղաքականությունը Ադոլֆ Հիտլերի՝ եվրոպական հրեաներին ոչնչացնելու փորձերի հետ համեմատելու համար

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պետք է ներողություն խնդրի՝ ԱՄՆ-ի քաղաքականությունը նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի՝ եվրոպական հրեաներին ոչնչացնելու փորձերի հետ համեմատելու համար։ Այս մասին ասված է Եվրոպական հրեական կոնգրեսի հայտարարության մեջ, գրում է iz.ru-ն:


«Մենք ցնցված և ապշած ենք նախարար Լավրովի այս ամոթալի համեմատությունից՝ ժողովրդավարական երկրների կոալիցիայի գործողությունների և Հիտլերի կողմից Հոլոքոստի ժամանակ 6 միլիոն հրեաների հալածանքների և սպանությունների միջև», - ասված է Կոնգրեսի կայքում կառույցի նախագահ Արիել Մուզիկանտի հայտարարությունում:


Նա հավելել է, որ Լավրովի հայտարարությունը հիմնական մակարդակով Հոլոքոստի խեղաթյուրում է և կոչ է արել նրան միանշանակ ներողություն խնդրել ու  հետ վերցնել իր մեկնաբանությունները։


Նախօրեին ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն եվրոպական երկրներին միավորում է ընդդեմ Ռուսաստանի, որպեսզի վերջնականապես լուծի «ռուսական հարցը»։ Լավրովը Մոսկվայի դեմ կոալիցիա ստեղծելու Վաշինգտոնի գործողությունները համեմատել էր Հիտլերի՝  «հրեական հարցը» լուծելու քաղաքականության հետ:


Ռուսաստանի դեմ ԱՄՆ գործողությունների մասին Լավրովի հայտարարությունից հետո Կանադայում ՌԴ դեսպան Օլեգ Ստեպանովը կանչվել է երկրի ԱԳՆ։ Կանադայի ԱԳՆ ղեկավար Մելանի Ժոլին ՌԴ ԱԳՆ ղեկավարի հայտարարություններն անվանել է «հակասեմական»։ Իսկ Սպիտակ տունը դրանք որակել է «վիրավորական», «ծիծաղելի» և «անհեթեթ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր