Հայտարարությունս համարում եմ սխալ և էմոցիոնալ. Հակոբ Ասլանյանը Մխիթար Հայրապետյանի հետ հեռախոսային սքրին է տարածել, նախարարի խոսնակն էլ պարզաբանել է          Այսօր «Զվարթնոց» օդանավակայանից Երևան–Բաքու չվերթ է իրականացվել       ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել    

19 հուն 2023 17:44

Վստահ չեմ, որ Պուտինը ողջ է, ով երբեմն հայտնվում է կանաչ էկրանի ֆոնին, հենց նա է... չուշացավ նաև Կրեմլի պատասխանը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լիովին վստահ չէ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջ է։ Նա այս մասին ասել է Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովում տեսակապով ելույթի ժամանակ, գրում է pravda.com.ua-ն:

«Այսօր ես այնքան էլ չեմ հասկանում, թե ում հետ և ինչի մասին խոսել: Ես վստահ չեմ, որ Ռուսաստանի նախագահը, որը երբեմն հայտնվում է կանաչ էկրանի ֆոնին, հենց նա է: Ես այնքան էլ չեմ հասկանում՝ նա ո՞ղջ է, կամ ի՞նքն է որոշումներ կայացնում, կամ ո՞վ է այնտեղ որոշումներ կայացնում, ի՞նչ շրջանակի մարդիկ, ես նման տեղեկություն չունեմ։ Ես այնքան էլ չեմ հասկանում, թե ինչպես կարելի է եվրոպացի առաջնորդներին մի բան խոստանալ, իսկ հաջորդ օրը սկսել լայնամասշտաբ ներխուժում պետություն։ Ես ուղղակի այնքան էլ չեմ հասկանում, թե ում հետ գործ ունենք: Երբ ասում ենք «խաղաղության բանակցություններ», ես այնքան էլ չեմ հասկանում, թե ում հետ դրանք վարել: Մենք հիմա շփվում ենք ձեզ հետ. դուք հստակ գիտեք, թե ով եմ ես, և ես հստակ գիտեմ, թե ով եք դուք: Կան մեր կյանքի վկաներ», - հայտարարել է Զելենսկին:
***
Ուկրաինայի կառավարությանն արժե հնարավորինս շուտ հասկանալ, որ Ռուսաստանը և նրա նախագահ Վլադիմիր Պուտինը կան և կլինեն։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Վլադիմիր Զելենսկու համապատասխան հայտարարությանը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Դավոսի տնտեսական ֆորումի ժամանակ Ուկրաինայի նախագահ Զելենսկին կասկածել է, որ Պուտինը ողջ է։ Այդ կապակցությամբ նա խոստովանել էր, որ չգիտի, թե ում հետ պետք է վարի պոտենցիալ խաղաղության բանակցություններ։

«Հասկանալի է, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Պուտինը մեծ խնդիր են այսօրվա Ուկրաինայի և Զելենսկու համար: Եվ պարզ է, որ զուտ հոգեբանորեն պարոն Զելենսկին կգերադասեր, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Պուտինը գոյություն չունենային, բայց որքան շուտ ուկրաինական ռեժիմը գիտակցի, որ Ռուսաստանն ու Պուտինը կան և կլինեն, այնքան լավ Ուկրաինայի նման երկրի համար»,- ասել է Պեսկովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր