Եթե Ռոբերտ Քոչարյանն այնքան է իրականության զգացումը կորցրել, որ մտածում է ընտրություններում կարող է հաղթել, մնում է միայն կարեկցել այդ մարդուն          Մեր վաղեմի հակառակորդները մեզ ընկեր չեն կարող լինել, բայց կապերը կկարգավորենք       Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի փոքրիկ խոսքը պատճառ եղավ արթնացնելու, ոտքի հանելու և հաղթանակի տեսիլքը վերադարձնելու այս ժողովրդին    

19 հուն 2023 17:15

Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակը շատ վտանգավոր է ՆԱՏՕ-ի համար, շատ վտանգավոր կլինի բոլորիս համար

Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակը շատ վտանգավոր է ՆԱՏՕ-ի համար, քանի որ դա դաշինքն ավելի խոցելի կդարձնի։

Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում։

«Չափազանց կարևոր է, որ  Պուտինը չհաղթի Ուկրաինայում, մասամբ այն պատճառով, որ դա ողբերգություն կլինի Ուկրաինայի համար, բայց նաև շատ վտանգավոր կլինի բոլորիս համար, քանի որ այդ դեպքում դա ազդանշան կլինի բոլոր ավտորիտար ռեժիմներին, որ նրանք կարող են հասնել ուժի ցանկալի կիրառման և միջազգային իրավունքի խախտման, ինչը մեզ խոցելի կդարձնի»,- ասել է նա։

Սթոլթենբերգի խոսքով՝ Ուկրաինայում խաղաղության ճանապարհը Կիևին ռազմական օգնության մատակարարումն է։

«Զենքը խաղաղության ճանապարհն է, սա պարադոքս է, բայց համաձայնության հասնելու միակ ճանապարհը Պուտինին համոզելն է, որ ինքը մարտի դաշտում չի հաղթելու, որ պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ և բանակցի»,- հավելել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր