Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին՝ գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին          Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղում երթի երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի       Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ    

21 հուն 2023 10:58

Կանխատեսել էինք, որ պիտի կեղտոտ հարձակում սկսեն մահացած զինվորների դասակի հրամանատարի նկատամբ, նախազգուշացնում եմ, ես հանդիսանում եմ դասակի հրամանատարի փաստաբանը

Փաստաբան Արսեն Բաբայանն ահազանգում է այրված կացարանում մահացած զինվորների դասակի հրամանատարի նկատամբ հարձակումների մասին։ Հիշեցնենք, որ լրագրողների հետ հարցազրույցում դասակի հրամանատարը բանակում տիրող «բարդակ»-ի համար մեղադրել էր Նիկոլ Փաշինյանին, Սուրեն Պապիկյանին, ԶՈւ ԳՇ պետին ու մանրամասներ հայտնել դեպքի մասին։


«Այրված զորամասից իր հարցազրուցով հայտնի դարձած դասակի հրամանատարի վերաբերյալ կանխատեսել էինք, որ իշխանական քարոզչամեքենան պիտի կեղտոտ հարձակում սկսի:


Բնականաբար կանխատեսել էինք նաև, որ դա անելու են իրենց ունեցած ամենակեղտոտ վարձկան լրատվամիջոցով: Մեր կանխատեսումներն իրականացան:


Նախ այդ վարձկանները փորձեցին դասակի հրամանատարին մեղսագրել ամենաէժան մեղադրանքները, որից հետո հարցազրույցի տեսանյութից վերցրեցին մի կտոր, որտեղ դասակի հրամանատարը խիստ հուզված է, հազիվ է զսպում ծայրահեղ էմոցիան և էժանագին մոնտաժով դա փորձեցին ներկայացնել հակառակ կողմից:


Ի դեպ, դասակի հրամանատարի նկատմամբ ստորությունները ոչ միայն քարոզչական դաշտում են կատարում: Բայց դրա մասին հերթով և ճիշտ ժամանակին:


Իշխանության բոլոր վարձկաններին նախազգուշացնում եմ. ես հանդիսանում եմ դասակի հրամանատարի փաստաբանը և ցանկացած արարք, որը կվնասի կամ կարող է վնասել վստահորդիս՝ ստանալու է համարժեք, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ավելի ծանր պատասխաններ»,-գրել է Բաբայանը։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր