Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք    

23 հուն 2023 13:05

Էսքան անհետևողական, էսքան լպրծուն կարելի՞ է լինել.չգիտե՞ն Լաչինի միջանցքն ով է փակել և բացելու դիմաց Ռուսաստանն ու Ադրբեջանը ինչ են պահանջում Երևանից

«Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը Տոյվո Կլաարի Երևան այցի վերաբերյալ մի շարք դիտարկումներ է կատարել՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով․

«Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թվիթերում տեղեկացրել է, որ ժամանում է Երևան՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու։

Կարելի՞ է իմանալ՝ ի՞նչ կա Երևանի հետ քննարկելու Լաչինի միջանցքի վերաբերյալ։ Եվրոպացիները, որոնք դեռևս անցյալ տարի Հայաստանին հորդորում էին Արցախի վերաբերյալ նշաձողը իջեցնել, փոխարենը միջազգային հանրության աջակցություն էին խոստանում, չգիտե՞ն Լաչինի միջանցքն ով է փակել և բացելու դիմաց Ռուսաստանն ու Ադրբեջանը ինչ են պահանջում Երևանից։

Ընդհանրապես, եվրոպացիներին՝ Շարլ Միշելի գլխավորությամբ, ով ուղղակի պատասխանատու է անցյալ տարվա սեպտեմբերյան ագրեսիայի համար, պետք է հնարավորինս քիչ թույլ տալ զբաղվել հայ-ադրբեջանական հակամարտությունով։

Մեզ պետք է կենտրոնանալ եվրախորհրդարանի հետ աշխատանքի, ինչպես նաև եվրոպական քաղաքացիական առաքելության վրա, որը ոչ թե Բաքվի հետ սիրախաղերի մեջ մտած ԵՄ-ի, այլ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ձեռքբերումն է։ Էսքան անհետևողական, էսքան լպրծուն կարելի՞ է լինել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր