Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

23 հուն 2023 15:40

Ադրբեջանում վիրավորված են՝ Բայրամովին, ինչպես միշտ, չեն հրավիրել Եվրախորհրդարան՝ ի տարբերություն Միրզոյանի

ԵՄ-ում Ադրբեջանի առաքելության ղեկավար, Բելգիայում և Լյուքսեմբուրգում դեսպան Վագիֆ Սադիկովը դժգոհել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը չի հրավիրվել Բրյուսել՝ մասնակցելու Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին։
«Հայաստանի ԱԳ նախարարը հրավիրվել է Եվրախորհրդարանում Հայաստան-Ադրբեջան հարցով ելույթ ունենալու։ Ինչպես միշտ՝ Ադրբեջանը չի հրավիրվել։ Ես սիրում եմ Եվրախորհրդարանի «հավասարությունը» գործողության մեջ:
Այն անգամ ժամանակ չի ծախսում Ադրբեջանի նկատմամբ դեմ կողմնակալությունը թաքցնելու համար»,- գրել է Սադիկովը Թվիթերում։ Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Բրյուսելում է։
Նա Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հանդես է գալու ելույթով, որտեղ անդրադարձ է կատարելու Հարավային Կովկասում կայունության և անվտանգության խնդիրներին, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին, ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը։
ԱԳ նախարարը նաև պատասխանելու է Եվրոպական խորհրդարանի անդամների հարցերին։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր