ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

23 հուն 2023 16:32

Արևմուտքը Կիևին բացահայտ ասում է, որ դեռ վաղ է ՌԴ-ի հետ համաձայնության գալ, Ռուսաստանին պետք է վերադարձնել 1991 թվականի սահմաններին

Արեւմուտքի ներկայացուցիչները Կիեւին բացահայտ ասում են, որ դեռ վաղ է Ռուսաստանի հետ համաձայնության գալ, հակամարտության շուրջ բանակցությունները պետք է սկսել ուժեղի դիրքերից՝ Ռուսաստանին վերադարձնելով 1991 թվականի սահմաններին, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։


«Ոչ ոք մեր արեւմտյան գործընկերներին, որոնք պարբերաբար կամ պարոն (Ժոզեպ) Բորելի, կամ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար (Յենս) Ստոլտենբերգի կամ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների կամ Եվրամիության միջոցով հայտարարություններ են անում, չի հարցնում, որ դեռ վաղ է Ուկրաինայի համար սկսել պայմանավորվել։ Այս իրավիճակում պետք է ավելին նվաճել եւ բանակցությունները սկսել ուժեղի դիրքերից։ Իսկ նրանք բացահայտ ասում են, որ Ռուսաստանին պետք է վերադարձնել 1991 թվականի սահմաններին», - ՀԱՀ ԱԳ նախարար Նադելի Պանդորի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսին ասել է Լավրովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր