Հրահանգված է` անել ամեն բան իրավիճակը վերահսկելու համար. Փաշինյանը N1 հրահանգ է տվել. «Ժողովուրդ»          Միքայել Սրբազանի պաշտպանությունն ամբողջությամբ Կաթողիկոսն է համակարգում. «Ժողովուրդ»       Հուլիսի 4-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

24 հուն 2023 12:37

Այսօրվանից Արցախում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը,գազն այսուհետև կտրամադրվի միայն առողջապահական հաստատություններին և կենսական նշանակության օբյեկտներին

Այսօրվանից Ստեփանակերտում և Արցախի շրջաններում կդադարեցվի  գազալցակայանների աշխատանքը, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։


«Հայաստանից Արցախ գազամատակարարումը, ադրբեջանական կողմի միջամտության պատճառով, շարունակում է դադարեցված մնալ: Խողովակներում առկա գազի կուտակումների շնորհիվ՝ վերջին օրերին հնարավոր էր լինում գազով ապահովել առողջապահական հաստատություններին, հացի թխման արտադրամասերին, ինչպես նաև  որոշակի ծավալ էր տրամադրվում գազալցակայաններին:


Սակայն, հաշվի առնելով գազալցակայններում ստեղծված հերթերը և գազի սահմանափակ ծավալը, որոշվել է, որ կուտակված գազն այսուհետև կտրամադրվի միայն առողջապահական հաստատություններին և կենսական նշանակության օբյեկտներին, իսկ գազալցակայանների աշխատանքը կդադարեցվի մինչև գազամատակարարման վերականգնումը:


Հանրային սպասարկում իրականացնող և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների անխափան գործունեությունն ապահովելու նպատակով նշված կազմակերպությունների ավտոմեքենաներին  կտրամադրվի բենզին կամ դիզվառելիք»,- նշվում է հաղորդագրությունում։


Իրավիճակի փոփոխության դեպքում հանրությանը լրացուցիչ կտեղեկացվի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր