Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կրկին ԱԺ կգնա․ «Հրապարակ»          Ներքին գործերի նախարարի թեկնածու են փնտրում. Արփինե Սարգսյանը հեռանում է. «Ժողովուրդ»       Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 2-ի համար    

24 հուն 2023 15:09

Կրեմլն արձագանքել է Լաչինի միջանցքն «անհապաղ» ապաշրջափակելու վերաբերյալ Բլինկենի՝ Ալիևին ուղղված կոչին

Ռուսաստանը, մասնակցելով Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածություններին, շարունակում է տքնաջան և բարդ աշխատանքը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ երկխոսություններում:

Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահաի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ռուսաստանը, որպես երկու տարի առաջ ստորագրված եռակողմ համաձայնագրերի և փաստաթղթերի կողմերից մեկը, շարունակում է կատարել իր պարտավորությունները և շարունակում է չափազանց տքնաջան և բարդ աշխատանքը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ»- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը համերա՞շխ է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված կոչին, որը վերաբերում է  Լաչինի միջանցքն «անհապաղ»  ապաշրջափակելուն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին ասված է ԱՄՆ պետդեպի տարածած հաղորդագրության մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր