Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին բախվել են «Lada» և «Jeep» մակնիշների ավտոմեքենաները, կա տուժած          Իմ նախագծից 2 գրավիչ կետ հանվել է, բայց Սուրեն Պապիկյանը պայմանավորվածությունները խախտել է       Իրանի ավելի քան 80 համալսարան, հետազոտական կենտրոն և գրադարան ենթարկվել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին    

24 հուն 2023 16:18

Ուկրաինային Leopard տեսակի տանկերի մատակարարումները ոչ մի լավ բան չի խոստանում ՌԴ-ի և Գերմանիայի հարաբերություններում

Ուկրաինային Leopard տեսակի տանկերի մատակարարումները ոչ մի լավ բան չի խոստանում ՌԴ-ի և Գերմանիայի հարաբերություններում, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դրանք, անշուշտ, հետք կթողնեն ՌԴ– Գերմանիա հարաբերությունների ապագայի վրա», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կփոխվեն ՌԴ-ի և Գերմանիայի հարաբերությունները, եթե Բեռլինը հավանություն տա Կիևին Leopard տեսակի տանկերի մատակարարմանը։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Դավոսի համաժողովում հայտարարել էր, որ Արևմուտքն Ուկրաինային զենք է մատակարարում, քանի որ «Ռուսաստանը պետք է պարտվի»:
Միևնույն ժամանակ, նա խուսափել է պատասխանել այն հարցին, թե կարող է արդյոք Ուկրաինան մոտ ժամանակներս սպասել Leopard տանկերի մատակարարմանը։ նա նշել է, որ Բեռլինն այդ հարցում համագործակցում է ընկերների և գործընկերների հետ և միայնակ ոչինչ չի անում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր