Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը          Ստացվում է այնպես, որ ՀՀ-ում այլախոհությունը, անհնազանդությունը կա՛մ ընդդիմադիր լինելը քրեորեն պատժելի է       Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

28 հուն 2023 14:30

Ինձ համար կարևոր է այն, որ ՀՀ-ի դրոշներով երկրպագուներ կային տրիբունաներում, շնորհակալ եմ նրանց աջակցության համար

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովն ամփոփել է Ավստրալիայի բաց առաջնությունում իր ելույթներն ու անդրադարձել այն երկրպագուներին, որոնք Հայաստանի դրոշներով աջակցել են իրեն ամբողջ մրցաշարի ընթացքում:

«Ինձ համար կարևոր է այն, որ Հայաստանի դրոշներով երկրպագուներ կային տրիբունաներում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց աջակցության համար: Ռուս երկրպագուներին չէին թողել Ռուսաստանի դրոշը բերել, սակայն ես զգացել եմ նաև նրանց աջակցությունը: Երջանիկ եմ, որ նրանք իրենց սերը տվեցին ինձ մինչև վերջին պահը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է Խաչանովը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր