Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին          Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 4-ի համար    

08 սեպ 2023 13:09

ՀՀ-ի հետ խաղին բաժանելու են Թուրքիայի 32 000 դրոշ,ամբողջ տրիբունալները թուրքական դրոշներով պատելու համար, իսկ լուսատախտակին՝ Թուրքիայի 100-ամյակին նվիրված շոու

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան  Թուրքիա–Հայաստան ֆուտբոլի ազգային հավաքականների խաղին ոչ սպորտային վարքով է պատրաստվում։

Թուրքիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Էսքիշեհիրում Հայաստանի հետ խաղին թուրք երկրպագուներին բաժանելու են ռեկորդային քանակության դրոշ՝ ամբողջ տրիբունալները թուրքական դրոշներով պատելու համար։ Նշվել է նաեւ, որ մարզադաշտում լուսատախտակին ներկայացվելու է Թուրքիայի հանրապետության ստեղծման 100–ամյակին նվիրված շոու։

Նշենք, որ Թուրքիա–Հայաստան խաղն այսօր է՝ սեպտեմբերի 8-ի երեկոյան, ժամը 22:45-ին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր