Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանից 6 միլիոն դրամ է պահանջում          Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար մայիսի 15-ին       Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 15-ի համար    

29 մար 2026 18:08

Արման Ծառուկյանը ռևանշ-գոտեմարտում 9:3 հաշվով հաղթեց ամերիկացի ըմբիշ Ջորջիո Պուլասին

Արման Ծառուկյանը ռևանշ-գոտեմարտում 9:3 հաշվով հաղթեց ամերիկացի ըմբիշ Ջորջիո ՊուլասինՄարտի 29-ի գիշերը ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում կայացած «RAF 07» ըմբշամարտի մրցաշարի գլխավոր իրադարձությունը UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի և ամերիկացի ըմբիշ ու բլոգեր Ջորջիո Պուլասի ռևանշ-գոտեմարտն էր։

​Հայ մարտիկը վստահորեն վերահաստատել է իր առավելությունը՝ մրցակցին պարտության մատնելով 9:3 հաշվով: Այսպիսով, Ծառուկյանը երկրորդ անգամ անընդմեջ հաղթանակ է տոնել ամերիկացի մարզիկի նկատմամբ՝ վերջնականապես ամրապնդելով իր դիրքերն այս սկանդալային դիմակայությունում:

Armsport

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր