ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

28 հուն 2023 15:30

Թշնամին չի փոխվելու, գալու է դեպի Սեւան, դեպի իրենց ասած անկլավներ.Չկա քաղաքական բարոյունակություն՝ հասկանալու, որ գոնե մնացածը փրկելու համար պետք է հետ քայլ անեն

Ազատ գյուղում զորանոցի հրդեհի պատասխանատուն վարչապետն է եւ նրա շուրջ գտնվողները: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «առանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:


«Այդ մարդն ունի անուն, այդ մարդը գործող հրամանատարն է, գործող վարչապետն է, իր ներքեւում կա մի մարդ, որ առաջ մանկավարժ էր գեղեցիկ ժպիտով, որը հիմա դարձել է այդ հրեշավոր իշխանության խոսնակը, ապոլոգիստը, այս ահավոր ողբերգության ու հանցագործության կրողը: Ինչպես 4 տարվա ընթացքում կարող է այս տրանսֆորմացիան տեղի ունենա: Անկախ նրանից, թե ինչ ճառեր են ասում, այդ պատասխանատվությունն իրենց է: Չկա իրենց մոտ մեկը, որ հասկանա, թե ինչպես են փոխվել: Չկա քաղաքական արիությունը, բարոյունակությունը հասկանալու համար, որ փրկելու համար ինչ մնացել է գոնե մի փոքր հույս տալու, որ կվերականգնենք մեզ, մեր բանակը, իրենցից է մնում քայլ կատարել դեպի հետ, դեպի հեռու:

Թշնամին չի փոխվելու, գալու է դեպի Սեւան, դեպի իրենց ասած անկլավներ, դեպի հյուսիս-հարավ եւ մեր մատույցները դառնալու են իրենց զվարճանքի վայրը: Մենք իրավունք չունենք դա թույլ տալու»,-ընդգծեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր