«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

30 հուն 2023 14:02

Պատերազմի դեպքում պետք է մնանք հեռու, չեզոք,եթե ոտքի տակ ընկանք, Սյունիքի վրա հարձակումը «օկ» կլինի, թե Եվրոպայի, թե մյուս հիմնական խաղացողների համար

Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում  անդրադարձել է տարածաշրջանում՝ մասնավորապես Իրանում վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերին։  Եգանյանի գրառման մեջ մասնավորապես ասվում է․


Տարածաշրջանում պատերազմի դեպքում ամեն բան պետք է արվի` չեզոքություն պահելու համար: Իմ կարծիքն այս պահին այն է, որ եթե ոտքի տակ ընկանք, Սյունիքի վրա հարձակումը «օկ» կլինի, թե Եվրոպայի, թե մյուս հիմնական խաղացողների համար:


Մոտավոր նույն ձևն է պետք պահել, ինչ Վրաստանն արեց 44 օրյա պատերազմի ժամանակ: Աղոթքների մակարդակով յուրաքանչյուրս կարող ենք նախընտրություն ունենալ, վստահ եմ, որ մեծամասամբ Իրանի օգտին են լինելու դրանք, բայց հնարավորինս հեռու պետք է մնանք` չեզոք: Այնպես ինչպես բոլորը հեռու են մնացել մեր դարդերից, բայց աղոթել ու աղոթում են մեզ համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր