Երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիր ստորագրվի, Թուրքիան նույնպես անհապաղ կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ          Նռան հյութի կանոնավոր օգտագործումը կօգնի մի շարք առողջական խնդիրների դեպքում       Սեպտեմբերի 15-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

31 հուն 2023 19:09

Տեսանյութ.Տեսածիցս ուշքի գալու համար բավականին երկար ժամանակ կպահանջվի... անկողնային ծանր, մահամերձ հիվանդ մայրը՝ իր մանկուց հաշմանդամ 2 երեխաների հետ...

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով. «Ծայրահեղ աղքատության դեմքը կամ պարզապես ճակատագրի դաժան հարված...
Այսօր տեսածիցս ուշքի գալու համար հաստատ բավականին երկար ժամանակ կպահանջվի... ամեն օր տասնյակ աղքատ ընտանիքների եմ հանդիպում, սակայն երբեմն ընտանիքներ են հանդիպում, որ անզոր եմ զգում որևէ ձևով նրանց հանելու ծայրահեղ թշվառությունից:
Շնորհակալ եմ Ախուրյան համայնքի սոցաշխակիցներին, նրանց ուղեկցությամբ փորձեցինք գյուղերից մեկում բնակվող մի ընտանիքի վառելափայտ և սննդամթերք տրամադրելով մի փոքր տանելի դարձնել նրանց վիճակը... անկողնային ծանր, մահամերձ հիվանդ մայրը՝ իր մանկուց հաշմանդամ երկու երեխաների հետ...»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր