Այս nղբալի իրավիճակում հայտնվում են քաղաքական ուժեր, որոնք «գնդակ» են խաղո՞ւմ, հեռո՛ւ «խաղացեք» ձեր «ֆուտբոլները», հոգևորականներս ձեզ համար խամաճիկներ չենք          Հունիսի 30-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հունիսի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

01 փետ 2023 10:15

Ինչու է իշխանությունն ուզում Ալիեւի կողմից թշնամի հռչակված` զենք ներկրող Պատրոնին էլ բանտարկել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ դատարանը Պատրոն Դավիթին` զենքի ներկրմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին, 2 ամսով կալանավորեց: Նախնական տեղեկություններով, մեղադրանքը վերաբերում է անպիտան հրթիռների քրգործին, որտեղ հիմնական մեղադրյալը Սեյրան Օհանյանն է, ում փորձելու են փետրվարի 7-ի ԱԺ նիստում զրկել անձեռնմխելիությունից:


Հիշեցնենք, որ նա մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ «Դավիթ Տոնոյան եւ մյուսներ» գործով, որի դատաքննությունն ընթանում է առաջին ատյանում: Այդ գործի շրջանակներում Գալստյանին նույնպես կալանավորել էին` 2021 թ. սեպտեմբերին, իսկ 6 ամիս անց` 2022-ի մարտին, ազատ արձակեցին, որպեսզի զբաղվի զենքի ներկրմամբ: Մենք այն ժամանակ գրել էինք, որ այդ ընթացքում ՀՀ իշխանությունը չէր կարողանում զենք ներկրել Հայաստան, եւ Պատրոնին ազատել էին այդ պայմանով` որ զբաղվի այդ գործով: Եվ իսկապես` վերջինս ՊՆ-ի հայտարարած զենքի տենդերները շահեց ու սկսեց իր կապերն օգտագործել` Հայաստան զենք բերելու համար: Սակայն իրավիճակն օր-օրի փոխվում էր, եւ այդ տենդերները չեն իրագործվել:


Թերեւս, ՀՀ իշխանությունն այլեւս զինվելու խնդիր չի դնում, այլ թշնամուն չզայրացնելու համար որոշել է ոչ միայն զենքի ներկրումից հրաժարվել, այլեւ Ալիեւի կողմից թշնամի հռչակված` զենք ներկրող Պատրոնին էլ բանտարկել, որ խաղաղության ցանկալի օրակարգն իրականություն դառնա»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր