Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

02 փետ 2023 12:54

Ի՞նչ սկզբունքով է որոշվում՝ որը փակել, որը՝ ոչ.Ասում են, թե Մալաթիայի տոնավաճառի տնօրենը ամսական և տարեկան գանձել է մեծ փողեր

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Ասում են, թե Մալաթիայի տոնավաճառի տնօրենը ամսական և տարեկան գանձել է մեծ փողեր, բայց ոչինչ չի արել անվտանգության բավարար պայմաններ ստեղծելու համար, ինչի հետևանքով պետությունն այսօր փակել է տոնավաճառը: Ընդ որում, դա ասվում է այն համատեքստում, թե տոնավաճառի աշխատողներ, երբ մնացել ենք առանց վաճառատեղի, պետությունից ի՞նչ եք ուզում՝ գնացեք ուզեք փողը վերցրած ու ոչինչ չարած տնօրենից:
Որևէ մեկը կասկած ունի՞, որ, եթե չլիներ Ազատ գյուղի զորանոցի ողբերգական դեպքը, Մալաթիայի տոնավաճառը հանգիստ շարունակելու էր աշխատանքը: Բայց, ազատի դեպքից հետո վարչապետ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարում է՝ գնացեք ու փակեք բոլորին, առանց զիջման, փակեք՝ ով չի համապատասխանում պայմաններին:
Հարց է առաջանում, այսօր փակվել են անվտանգության պայմաններին չհամապատասխանող բոլո՞ր տոնավաճառներն ու ընդհանրապես հասարակական վայրերը, թե՞ կան չփակվածներ: Եթե չեն փակվել բոլորը՝ առանց զիջման, ե՞րբ են փակվելու: Թե՞ բոլորը չեն փակվելու, հետևաբար հարց է առաջանում, թե ի՞նչ սկզբունքով է որոշվում՝ որը փակել, իսկ որը՝ ոչ:
Թե՞ պարզապես պետք էր ինչ որ խոշոր բան փակել, տպավորության համար, քանի որ մեզանում գործնականում ամեն գործողության գլխավոր մոտիվը տպավորություն թողնելն է:
Իսկ Մալաթիայի տոնավաճառը ոչ թե փող առած տնօրենի, այլ պետության անգործության դրսևորումն է: Հետևաբար, այդ անգործության համար պետք է լինի պետության այն կառույցների եւ պաշտոնյաների պատասխանատվությունը, որոնք պետք է շատ ավելի արդյունավետ հետեւեին իրավիճակին, որպեսզի այդ տնօրենը տարիներ շարունակ փողը չվերցներ ու գործնականում չապահովեր անվտանգություն:
Այդ վաճառողները ոչ միայն տնօրենին տեղի փող են տվել, այլ պետությանը տվել են նաև հարկ, ինչի դիմաց պետությունը նաև պետք է այդ հարկով սնվող կառույցների միջոցով ապահովեր, որ տոնավաճառի տնօրենը պատշաճ կատարի անվտանգության համար անհրաժեշտ քայլերը: Եթե տնօրենից դա պետք է պահանջեին վաճառողները, ապա ո՞րն էր պետության կառույցների գործը, որի համար նրանք վարձատրվում են նաև այդ վաճառողների վճարած հարկերով:
Այլ կերպ ասած, ստեղծված իրավիճակը ունի մեկ պատասխանատու՝ պետական համապատասխան կառույցներ: Եվ այսօր արդեն թերեւս այդ թվում պետք է լինի քննչական կառույցը, առնվազն դիտարկելու համար, թե արդյո՞ք գործ չունենք շորթման հետ՝ տնօրենը տարիներ շարունակ փող է վերցրել ու չի ապահովել համարժեք անվտանգություն, և այդ երևույթի հանդեպ պետական որոշ պաշտոնյաների աչք փակելու հետ՝ չեն հետևել և պարտադրել ապահովել անվտանգությունն ու այդ կերպ թույլ են տվել, որ տոնավաճառի տնօրենը «գրպանի» այն փողը, որ պետք է ծախսեր անվտանգության վրա:
Իսկ տոնավաճառի աշխատակիցներին թերևս արժե «միտինգի» փոխարեն վարձել մի լավ իրավաբան և զբաղվել խնդրի իրավական գործընթացով, դնելով որոշնների քրեականպատասխանատվության և իրենց առնվազն ֆինանսական փոխհատուցման խնդիր»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր