Արագածոտնի մարզպետի տեղակալը հայհոյել ու սպառնացել է սպանել զինվորականին. հանցագործության մասին հաղորդում

Կայքին հայտնի դարձավ, որ Ավետիսյանը զինվորական է, վերջին տարիներին ընտանիքով բնակվում է Երեւանում:
Էդգար Փարվանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ճանաչում է նշված անձին, սակայն նրա հետ գումարային հարցեր չունի. «Իհարկե, ճանաչում եմ, բայց ձեր կողմից հիշատակված նման դեպքեր, արտահայտություններ չեն եղել: Արսենն այնքան բաներ է գրում, էնքան սուտ բաներ է ասում: Արսենն ավելի վատ բաներ է ասել: Գումարային հարցեր չկան, նման բան չկա, մենք իրար հետ պարտք ու պահանջ չունենք»:
Հիշեցնենք, որ Էդգար Փարվանյանին է վերագրվում նաեւ Ապարան քաղաքի վարչական տարածքում գտնվող 1 հեկտար արոտավայրի վրա ապօրինի արևային կայան կառուցելը, նախկին «Գորգ-Ֆաբրիկայի» շենքի յուրացումը եւ այլն: